Հայկական կողմը չի կրակել. ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի տարածած լուրը

ՊՆ
Ադրբեջանի ՊՆճի հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել։ Այս հայտարարությունն արել է ՀՀ պաշտպանական գերատեսչությունը։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 9-ին՝ ժամը 10։40-ին, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,– ընդգծել է ՀՀ ՊՆ–ն։
Գերատեսչությունն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն ապրիլի 8-ին՝ ժամը 22:50-ին, Սյունիքի Արավուսի հատվածում, իսկ ժամը 22:55-ին Սյունիքի Խոզնավարի հատվածում կրակ են բացել ՀՀ ԶՈւ դիրքերի ուղղությամբ: