Երևանի կենտրոնում ձերբակալվածն ադրբեջանցի դիվերսանտ չէ. ՆԳՆ–ն պարզաբանել է միջադեպը

Ոստիկանը Երևանի կենտրոնում. Արխիվային լուսանկար
Ձերբակալված ՌԴ քաղաքացու մոտ թմրանյութ չի հայտնաբերվել, պարզվել է, որ ՀՀ-ում է գտնվում տուրիստական նպատակով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Երևանի կենտրոնում ոչ թե ադրբեջանցի դիվերսանտ է ձերբակալվել, այլ թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ՌԴ քաղաքացի: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Ավելի վաղ տելեգրամյան ալիքներից մեկը տեսանյութ էր հրապարակել ու նշել, որ Երևանի կենտրոնում ադրբեջանցի դիվերսանտ է ձերբակալվել։
«Ապրիլի 8-ին՝ ժամը 23:25-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության ծառայողները Մաշտոցի պողոտա Ամիրյան փողոց խաչմերուկից թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել ՌԴ մի քաղաքացու»,–նշեց նա:
Սարգսյանի խոսքով` ՌԴ քաղաքացու մոտ թմրանյութ չի հայտնաբերվել , պարզվել է, որ ՀՀ-ում է գտնվում տուրիստական նպատակով: Նա բաց է թողնվել: