ԵԽ-ն 2,8 մլն եվրոյի փաթեթ կներկայացնի Հայաստանում փախստականներին օգնելու համար

Փաթեթը կազմվել է դեռ նախորդ տարի Հայաստան կատարած այցի արդյունքների հիման վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Եվրոպայի խորհուրդն ապրիլի 11-ին կներկայացնի Հայաստան փախստականների ներհոսքին արձագանքման միջոցառումների համալիր փաթեթ, որի ընդհանուր բյուջեն կազմում է 2,8 միլիոն եվրո: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակը։
Փաթեթը կազմվել է 2023 թվականի հոկտեմբերի 11-13-ը Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարի միգրացիայի և փախստականների հարցերով հատուկ ներկայացուցչի` Հայաստան կատարած այցի արդյունքների հիման վրա:
Հայաստանի իշխանությունների հետ սահմանվել են աջակցության տրամադրման առանձին ոլորտներ՝ Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի Գործողությունների ծրագրին (2023-2026թթ․) և Միգրացիայի և ապաստանի համատեքստում խոցելի անձանց պաշտպանության գործողությունների ծրագրին (2021-2025թթ․) համապատասխան։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-13-ը Հայաստանում էր Միգրացիայի և փախստականների հարցերով ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Լեյլա Քայաջիկը։
Հավելենք, որ վՎերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։