ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրանքի ամենաբարձր աճը Հայաստանում է՝ 28,9 տոկոս

Նախորդ տարվա առաջին երկու ամսիների նկատմամբ աճը կազմել է 106,6 տոկոս։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Ընթացիկ տարվա հունվար-փետրվար ամիսներին ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրությունն աճել է 6,6 տոկոսով։ Տեղեկությունը հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը: 2023 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ աճը կազմել է 106,6 տոկոս։
ԵԱՏՄ–ում շուտով կավարտվի առցանց հարթակներում ապրանքների անվտանգության պիլոտային նախագիծը
Արդյունաբերական արտադրանքի աճ է նկատվել բոլոր անդամ պետություններում՝ Հայաստանում՝ 28,9%, Ղրղզստանում՝ 7,8%, Բելառուսում՝ 7,1%, Ռուսաստանում՝ 6,6%, Ղազախստանում՝ 4,6%:
«ԵԱՏՄ-ում հանքարդյունաբերության և քարհանքերի մշակման ոլորտում արտադրության ծավալներն աճել են 1,5%-ով, մշակող արդյունաբերությունում՝ 10,4% - ով, էլեկտրամատակարարման, գազի, գոլորշու և օդորակիչների մատակարարման ոլորտում՝ 5,7%-ով, ջրամատակարարման, կոյուղու համակարգի, ինչպես նաև թափոնների հավաքման և բաշխման հսկողության ոլորտներում՝ 4,6%-ով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԵԱՏՄ երկրների ՀՆԱ-ն աճել է 3,8 տոկոսով։