«Արմավիր» ՔԿՀ այցելած կնոջ մոտից հայտնաբերվել է 180 հատ փաթեթ հերոինի նմանվող զանգվածով

Հանձնուքում առկա սրբիչների վրա ծառայողները հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող, սպիտակ, փոշենման զանգված։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի - Sputnik. ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները նույնանուն ՔԿ-ի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ ապրիլի 8-ին՝ ժամը 11։40-ի սահմաններում, զննության են ենթարկել քաղաքացուհի Ս․Ն․-ի կողմից դատապարտյալ Է․Տ․-ի անվամբ բերված հանձնուքը։
Հանձնուքում առկա սրբիչների վրա ծառայողները հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող, սպիտակ, փոշենման զանգված։
Telegram-ը` թմրանյութերի թակարդ անչափահասի համար, կամ ինչպես պաշտպանել երեխային
Ծագած հիմնավոր կասկածանքի հիմքով քաղաքացուհի Ս․Ն․-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և ենթարկվել անձնական խուզարկության, ինչի արդյունքում կնոջ մոտ գտնվող օծանելիքի տուփից հայտնաբերվել են աննախադեպ քանակի՝ 180 հատ առանձնացված փաթեթներ, որոնցում առկա են եղել առանձնապես խոշոր չափի՝ 146,07 գրամ քաշով, հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածներ։
Քաղաքացուհի Ս․Ն․-ն հայտնաբերվածների հետ միասին ներկայացվել է ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։