ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Ադրբեջանական կողմի արձակված անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով վնասվել է Սյունիքի մարզի Տեղ գյուղի տներից մեկի տանիքը և պատուհանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։
«Կրակոցների պատճառով Տեղ գյուղի բնակիչներին այլ վնասներ չեն հասցվել»,– ասված է հաղորդագրությունում։
ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է օրենքով նախատեսված գործողություններ, ինչից հետո փաստաթղթերը կներկայացվեն քննչական կոմիտե:
ՀՀ պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն ապրիլի 8-ին՝ ժամը 22:50-ին, Սյունիքի Արավուսի հատվածում, իսկ ժամը 22:55-ին Սյունիքի Խոզնավարի հատվածում կրակ են բացել ՀՀ ԶՈւ դիրքերի ուղղությամբ: