Անհայտ անձինք գնդակոծել են Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Շերբուրի մզկիթը

2023-ի նոյեմբերին նույն մզկիթի ցանկապատի վրա ներկանյութերով մահվան սպառնալիքներ են գրվել մահմեդականների հասցեին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Ռամադան մահմեդական պահքի ավարտի նախօրեին անհայտ անձինք գնդակոծել են Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Շերբուրի մզկիթը: Տեղեկությունը հայտնում է France Bleu ռադիոկայանը։
Երկուշաբթի երեկոյան ոստիկանությունը մզկիթի ճակատին փամփուշտների հետքեր է հայտնաբերել, մոտակայքում հայտնաբերվել են անհայտ տրամաչափի պարկուճներ:
Մանշ դեպարտամենտի պրեֆեկտուրան աջակցություն է հայտնել քաղաքի մահմեդական համայնքին՝ մատնանշելով իրավապահների «լիակատար պատրաստականությունը» Ռամադանի ավարտի՝ Ուրազ-Բայրամի տոնի նախօրեին:
2023-ի նոյեմբերին նույն մզկիթի ցանկապատի վրա ներկանյութերով մահվան սպառնալիքներ են գրվել մահմեդականների հասցեին։
Մարտին Ֆրանսիայի ՆԳՆ-ն հայտնել էր, որ 2023 թվականին Ֆրանսիայում ռասիզմի, այլատյացության և կրոնական ատելության հողի վրա հանցագործությունների թիվն աճել է 32 տոկոսով։