Ահաբեկչական հարձակում․ Իրանի հարավ-արևելքում 5 ոստիկան է մահացել

Ոստիկաններ
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել Է «Ջեյշ ալ Ադլ» խմբավորումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Իրանի հարավ-արևելքում ահաբեկչական հարձակման հետևանքով ոստիկանության 5 աշխատակից է մահացել: Տեղեկությունը հայտնում է «Fars» գործակալությունը։
Հարձակումը տեղի է ունեցել ապրիլի 9-ին Սիբ և Սուրան շրջանում (Սիստան և Բելուջիստան նահանգ):
«Կեսօրին Սուրան-Մեհրեստան մայրուղու վրա զինված հարձակում է տեղի ունեցել երկու ոստիկանական մեքենայի վրա: Իրազեկ աղբյուրը հայտնում է ոստիկանության հինգ աշխատակցի մահվան մասին»,-ասված է գործակալության հաղորդագրության մեջ։
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Ջեյշ ալ Ադլ» («Արդարության բանակ») խմբավորումը, որն Իրանում ահաբեկչական է ճանաչված:
Իրանում կրկին հարձակվել են ոստիկանների վրա. ԶԼՄ