ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի - Sputnik. Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն ապրիլի 8-ին՝ ժամը 22:50-ին, Սյունիքի Արավուսի հատվածում, իսկ ժամը 22:55-ին Սյունիքի Խոզնավարի հատվածում կրակ են բացել ՀՀ ԶՈւ դիրքերի ուղղությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Միևնույն ժամանակ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 8-ին՝ ժամը 23։35-23։45-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն ապրիլի 6-7-ը հրաձգային զենքից կրակ են բացել Խոզնավարի, Արավուսի, Սոթքի հատվածում ՀՀ ԶՈւ դիրքերի ուղղությամբ, հայկական դիրքերի ուղղությամբ կրակոցներ էին արձակվել նաև ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը։