Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՊՆ

ՀՀ ՊՆ-ն մեկ օրվա մեջ երրորդ հաղորդագրությունն է տարածում ադրբեջանական կողմի ապատեղեկատվության մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի - Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտնում են ՀՀ պաշտպանական գերատեսչությունից։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ից 16։50-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հավելենք, որ ՀՀ ՊՆ-ն մեկ օրվա մեջ արդեն երրորդ անգամ է հաղորդագրություն տարածում՝ շեշտելով ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվության մասին։
Առաջինը վերաբերում էր ապրիլի 8-ին՝ ժամը 23։35-23։45-ն ընկած ժամանակահատվածում սահմանագոտու հարավարևելյան հատվածում, երկրորդը՝ ապրիլի 9-ի ժամը 10։40-ին սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ իբր կրակոցների մասին։
ՀՀ պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն ապրիլի 8-ին՝ ժամը 22:50-ին, Սյունիքի Արավուսի հատվածում, իսկ ժամը 22:55-ին Սյունիքի Խոզնավարի հատվածում կրակ են բացել ՀՀ ԶՈւ դիրքերի ուղղությամբ: