Վրաստանի խորհրդարանում երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին համեմատել են արդուկի հետ

Սալոմե Զուրաբիշվիլի
Պատգամավորը կարծում է, որ եթե նախագահին արգելեն այցելել այլ երկրներ, դա օգուտ կբերի ինչպես Վրաստանին, այնպես էլ հենց Զուրաբիշվիլիին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի — Sputnik. Վրաստանի «Ժողովրդի ուժը» կուսակցության առաջնորդ Գուրամ Մաչարաշվիլին երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին համեմատել է արդուկի հետ, որը մոռացել են անջատել: Նրա խոսքերը փոխանցում է Sputnik Գրուզիան։

«Ինչպես երեխային չի կարելի լուցկի տալ կամ միացրած թողնել արդուկը, այնպես էլ չի կարելի նախագահին արտասահման թողնել։ Այդ մարդը պայթուցիկ նյութ է», — հայտարարել է Մաչարաշվիլին։

Պատգամավորը կարծում է, որ եթե նախագահին արգելեն այցելել այլ երկրներ, դա օգուտ կբերի ինչպես Վրաստանին, այնպես էլ հենց Զուրաբիշվիլիին:
«Հասկանալի է, որ նրան Վրաստանը չի հետաքրքրում։ Բայց որքան քիչ հարվածներ ստանա Վրաստանը, իսկ հետո նաև ձևական նախագահը, այնքան լավ»,– ասել է Մաչարաշվիլին։
Ավելի վաղ երկրի կառավարությունն արգելել էր Սալոմե Զուրաբիշվիլիին աշխատանքային այցով մեկնել Մերձբալթյան երկրներ մեկնել: