Վայոց Ձորում և Սյունիքում բեռնատարների համար փակ ճանապարհներ կան

Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի` հետիոտնի համար նախատեսված հատվածը մասնակի փլուզվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի - Sputnik. ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Ջերմուկից Սարավան-«Զանգեր» և Կապան քաղաքից Տաթև տանող ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար:
Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի` հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջի երթևեկությունը դադարեցվել է։
ՃՇՇ աշխատակիցներն իրականացրել են սահմանազատման աշխատանքներ։
Ռուս-վրացական սահմանին մոտ 2700 բեռնատար է հերթի մեջ մնացել