ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Սյունիքի մարզի Կապան քաղաքի էլեկտրական ենթակայանում հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հրդեհի մասին ահազանգը ստացել է ժամը 14:13-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ:
Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է էլեկտրական ենթակայանի գլխավոր տրանսֆորմատորներից մեկում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։06-ին։