«Գոլդ» համարանիշների էլեկտրոնային հերթական աճուրդը կմեկնարկի ապրիլի 20-ին

Ավտոմեքենա
Էլեկտրոնային աճուրդից առաջ քվեարկություն է սկսվել, որը կտևի մինչև ապրիլի 12-ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների էլեկտրոնային հերթական աճուրդը կմեկնարկի ապրիլի 20-ին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
«Հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշներ ձեռք բերելու էլեկտրոնային աճուրդից առաջ քվեարկություն է սկսվել, որը տևելու է 10 օր: Համարանիշներ ձեռք բերել ցանկացող անձինք պետք է քվեարկեն իրենց նախընտրած համարանիշի օգտին։ Քվեարկության արդյունքներով ապրիլի 14-ին կձևավորվի աճուրդին մասնակցող համարանիշների ցանկը։ Էլեկտրոնային աճուրդը կմեկնարկի ապրիլի 20-ին և կավարտվի ապրիլի 25-ին»,- ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ էլեկտրոնային նախորդն աճուրդը հայտարարվել էր փետրվարի 23-ին, ավարտվել՝ փետրվարի 28-ին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «գոլդ» համարանիշը՝ «000 ՕՕ 00»–ն, ձեռք է բերել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հորը պատկանող «Առանցք» ՍՊԸ–ն։ Այդ շարքից մեկ այլ համարանիշ («00 DD 000») ձեռք էր բերել գործարար Սամվել Ալեքսանյանի փեսան։
«Դվին» հյուրանոցը դատի է տվել ՆԳՆ-ին․ պահանջում է 000 OO 01 համարի աճուրդն անվավեր ճանաչել