ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Ղազախստանում Ուրալ գետի ջրի մակարդակի բարձրացման պատճառով տարհանում է հայտարարվել բնակելի շրջաններում։ Տեղեկությունը հայտնում է informburo.kz–ն` հղում անելով վարչապետի տեղակալ Նուրլան Բայբազարովին։
Սա վերջին երկու շաբաթվա ընթացքում տարհանման երկրորդ ալիքն է։
Գետի ջրի մակարդակը հասել է 703 սմ-ի՝ գերազանցելով նախորդ տարվա 557 սմ առավելագույն ցուցանիշը: Պատճառը Ռուսաստանում գրանցված հեղեղումներն են և Իրիկլինսկի և Պրիուզենսկի ջրամբարներից ջրի արտանետումը:
Ուրալսկում և Արևմտյան Ղազախստանի մարզի չորս շրջաններում ամբարտակներ են կառուցվում, արտակարգ դրություն է հայտարարվել: