Գարիկ Կարապետյանն օլիմպիական ուղեգիր է վաստակել

Սամվել Գասպարյանը հրաժարվեց հետագա պայքարից, քանի որ պոկում վարժությունում ցույց տված արդյունքը բավարար չէր երկամարտում բարձր արդյունքի հասնելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, 102 կգ քաշային Գարիկ Կարապետյանը Թաիլանդում օլիմպիական ուղեգիր վաստակեց։
Թաիլանդի Պհուկետ քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում, որը միևնույն ժամանակ Փարիզ-2024 -ի վարկանիշային մրցաշար է, այս քաշային կարգում այսօր Հայաստանը ներկայացնում էին երկու ծանրորդ` Սամվել Գասպարյանն ու Գարիկ Կարապետյանը։
Ծանրորդ Գարիկ Կարապետյանը դարձել է երիտասարդների աշխարհի չեմպիոն
Պոկում վարժությունում Սամվել Գասպարյանը 172կգ արդյունքով զբաղեցրեց 14-րդ տեղը, իսկ Գարիկ Կարապետյանը, 185կգ արդյունքով, երրորդ տեղը։
Գասպարյանը հրաժարվեց հետագա պայքարից, քանի որ պոկում վարժությունում ցույց տված արդյունքը բավարար չէր երկամարտում բարձր արդյունքի հասնելու համար։
Իսկ ահա Գարիկ Կարապետյանը շարունակեց իր ելույթն ու երկրորդ մոտեցման ժամանակ, պարզապես կռիվ տալով ծանրաձողի հետ, գլխավերևում պահեց 216կգ կշռող ծանրաձողն ու երկամարտի 401 կգ արդյունքով զբաղեցրնելով երկրորդ տեղը` նվաճեց օլիմպիական խաղերի վարկանիշ։
Գարիկ Կարապետյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն՝ սահմանելով աշխարհի ռեկորդ