Երևանում մարտին Արցախից տեղահանված ընտանիքներում 33 երեխա է ծնվել. քաղաքապետարան

Մայրաքաղաքում մեկ ամսվա ընթացքւմ ծնվել է 1655 երեխա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Երևանում Արցախից տեղահանված ընտանիքներում մարտին ծնվել է 33 երեխա: Այս մասին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտնել է առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը:
Նրա խոսքով՝ արցախցիների ընտանիքներում լույս աշխարհ է եկել 23 տղա և 10 աղջիկ։
Քաղցկեղ և վերարտադրողականություն․ հնարավո՞ր է արդյոք քիմիաթերապիայից հետո երեխա ունենալ
Նշենք, որ մարտին Երևանում ծնվել է ընդհանուր առմամբ 1655 երեխա՝ 874 տղա և 781 աղջիկ: Ընդ որում, ընտանիքներից մեկում գրանցվել է 9-րդ երեխայի ծնունդը։
Մայրաքաղաքում մարտին մահացել է 597 մարդ, բնակչության բնական աճը 0,8 տոկոս է կազմել: