ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Եվրամիության խորհրդի անվտանգության և քաղաքական հարցերի հանձնաժողովի անդամներն այսօր կժամանեն Հարավային Կովկաս:
Տարածաշրջանային այցի շրջանակներում նրանք կլինեն Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում։
Նշենք՝ դեռ մարտին հայտնի դարձավ, որ Եվրամիության խորհրդի անվտանգության և քաղաքական հարցերով կոմիտեի անդամներն ապրիլի 8-9-ը աշխատանքային այցով կլինեն Հայաստանում։
Այցի նպատակն է պատկերացում կազմել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների և Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերաբերյալ։