ԵԱՏՄ–ում ծխախոտի տուփերի տեսքի սահմանափակման նախաձեռնությունը դեռ քննարկման փուլում է

Սիգարետներ
Միության առանձին պետություններում սկսել են կարգավորել նիկոտինի քանակը ծխախոտային արտադրանքի մեջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. ԵԱՏՄ–ում ծխախոտի տուփերի առևտրային տեսքի սահմանափակումների մասին նախաձեռնությունն այդպես էլ չընդունվեց, սակայն հարցը դեռ քննարկումների փուլում է։ Sputnik Արմենիա մամուլի կենտրոնի ուղիղ եթերում այդ մասին ասաց ԵՏՀ տեխնիկական կարգավորման նախարար Վալենտին Տատարիցկին։
ՀՀ–ում ծխախոտի արտահանումը բավականին նշանակալի ծավալ ունի տնտեսության մեջ, և Sputnik Արմենիայի հարցին` արդյոք ԵԱՏՄ տարածքում նոր սահմանափակումներ նախատեսվո՞ւմ են գեղեցիկ փաթեթավորված ծխախոտի, այդ թվում` էլեկտրական սիգարետների վաճառքի դեպքում, Տատարիցկին նշեց, որ այդ նախաձեռնությունն այդպես էլ չհաստատվեց ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից։
«Բոլորիս համար կարևոր է մեզնից յուրաքանչյուրի առողջությունը։ Ծխողները բավական շատ են նաև այն մարդկանց թվում, որոնք ծխախոտի սահմանափակումների մասին որոշումներ են կայացնում»,– կատակեց Տատարիցկին։
Նա տեղեկացրեց, որ Բելառուսում, օրինակ, սկսել են կարգավորել ծխախոտի մեջ նիկոտինի չափաքանակը։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նիկոտինի քանակը երբեմն ահռելի քանակի է հասնում։ Այդ պատճառով Բելառուսում նիկոտինի քանակը հստակ սահմանվել է մինչև 10 մգ։
Տատարիցկին ընդգծեց` ուրախալի է այն փաստը, որ ՀՀ–ում ևս տեխնիկական կանոնակարգեր է սկսել կիրառել ծխախոտի արտադրության մեջ։ Այս հարցում հայկական կողմի ակտիվությունը, ըստ նրա, շատ հուսադրող է։
Ո՞ր գինին է համարվում ալկոհոլային. ԵՏՀ նախարարը՝ ներպետական քննարկումների մասին