ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի - Sputnik. Չինաստանը միշտ դեմ է եղել ԱՄՆ-ի կողմից Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում հրթիռների տեղակայմանը՝ հանուն ռազմական գերակայության, և Վաշինգտոնին կոչ է անում դադարեցնել տարածաշրջանի խաղաղությունն և կայունությունը խախտելը: Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։
Ավելի վաղ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատար Չարլզ Ֆլինը Տոկիոյում «Իոմիուրի» թերթին տված հարցազրույցում հայտարարել էր մոտ ժամանակներս Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում միջին հեռահարության հրթիռներ տեղակայելու ԱՄՆ մտադրության մասին: Նրա խոսքով՝ Չինաստանի արդիականացվող հրթիռների հարցում «հակազդեցության միջոց գտնելը ամերիկյան ցամաքային զորքերի չափազանց կարևոր նպատակն է»: