ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի - Sputnik. Կոտայքի մարզի Արզական համայնքում գործող «Արթուրս Աղվերան Ռեզորթ» հյուրանոցի ապօրինի ջրառը կասեցվել է, խողովակաշարը՝ կապարակնքվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։
Նշվում է, որ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել «ԴՐԻՄ ՌԵՍԹ» ՍՊԸ–ին պատկանող «Արթուրս Աղվերան Ռեզորթ» հյուրանոցային համալիրում և հայտնաբերել են, որ բնական աղբյուրից առանց համապատասխան թույլտվության իրականացվում է ապօրինի ջրօգտագործում։
«Տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի ջրառը կասեցվել է, տարածք մտնող խողովակաշարը՝ կապարակնքվել»,– նշված է հաղորդագրության մեջ։
Տնօրենի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք ու ներկայացվել վնասի փոխհատուցման պահանջ: