ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի - Sputnik. Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկությունում այսօր կայացել է կիսաեզրափակիչ առաջին հանդիպումը։ «Փյունիկը» սեփական հարկի տակ մրցել է «Արարատ-Արմենիայի» հետ։ Հանդիպման ելքը վճռել է Արթուր Սերոբյանի խփած միակ գնդակը, որը եզրափակիչի ուղեգիր է ապահովել «Արարատ-Արմենիայի» համար։
Եզրափակիչի մյուս մասնակիցը կորոշվի վաղը՝ ապրիլի 9-ին։ Գյումրիում մրցելու են «Շիրակն» ու «Ուրարտուն»։