Արցախի նախկին պետնախարար, Ադրբեջանի կողմից կալանավորված Ռուբեն Վարդանյանը ներկայացվել է 2024 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի։
«Եվրոպայի Խորհուրդը շարունակելու է աջակցել Հայաստանին՝ բարեփոխումների գործընթացում»,-Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը:
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Շվեդիայում աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է այդ երկրի վարչապետի գրասենյակի Եվրամիության հարցերով նախարարի պետական քարտուղար Քրիստիան Դանիելսոնի հետ: