Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան Գուրգեն Մելիքյանն այսօր հանդես է եկել Տավուշի մարզում ստեղծված իրավիճակի մասին հայտարարությամբ։«Հայաստանի ներկա իշխանություններ գնում են միակողմանի զիջումների և մեր հետագա ճակատագիրը լուծվում է Տավուշում»,-հայտարարել է Մելիքյանը։
Պրոֆեսորի խոսքով՝ Տավուշն այսօր մեր դարպասն է, և մենք պարտավոր ենք պահել և՛ Ոսկեպարը, և՛ Կիրանցը, և՛ Բաղանիսը։