Ապրանքային շուկաներում որակային իրական փոփոխություններ չեն լինում․Պիպոյան

Sputnik
Կառավարությունը հաստատել է այս տարվա Պետական ստանդարտացման ծրագիրն ու ստանդարտացման աշխատանքների ցանկը: Այս տարվա ընթացքում նախատեսվում է մշակել թվով 39 ազգային ստանդարտ:
Ազգային ստանդարտների մշակման ծառայությունների ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանում տնտեսության ճյուղերի ինովացիոն զարգացման համար ստեղծել միջազգային ու եվրոպական ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտների արդիականացված ֆոնդ, ինչպես նաև ապահովել տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումը:
«Ստանդարտացնել, նշանակում է թանկացնել, բայց մենք պետք է հասկանանք ինչ որակի պետություն, ինչ որակի հանրություն և ինչ որակի կյանք ենք ուզում»,-կառավարության նախորդ նիստում հարցին անդրադառնակով արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության ղեկավարն ընդգծել է այդ նրբությունների մասին հանրությանը մանրամասն տեղեկատվություն տրամադրելու կարևորությունը։
«Օրինակ՝ մայթին խոզի միս են վաճառում, և ասվում է՝ պետք է ստանդարտ դնել, ասում են՝ խոզի միսը դրանից կթանկանա: Այդ խոզի միսը ինչի՞ հաշվին կթանկանա՝ ոչ թե նույն միսը կթանկանա, այլ դրա վրա կավելանա անվտանգության, առողջապահական ավելի հուսալի բաղադրիչ, և իրականում տեղի կունենա ապագա ռիսկի խնայողություն, որի հետևանքով պիտի թունավորվեիր, հիվանդանոց ընկնեիր ու գումար ծախսեիր: Ստանդարտը իրականում սրա մասին է: Մենք ասում ենք, որ ստանդարտը կարևոր է, բայց մենք մեր ժողովրդին չենք մանրամասնում, թե դա ինչ է իրենից ներկայացնում»,-մանրամասնել է Փաշինյանը։
«Ստանդարտացումը շատ լավ է, սակայն, ապրանքային շուկաներում որակային իրական փոփոխություններ չեն լինում»,-«Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է «Իրազեկ ու պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության ղեկավար Բաբկեն Պիպոյանը։