Տեղ գյուղում ադրբեջանական կրակոցներից վնասվել է տներից մեկի պատուհանը. ՆԳՆ

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի - Sputnik. Այսօր ժամը 00.30-ից 1.00 ընկած ժամանակահատվածում Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական կողմից փոքր տրամաչափի զինատեսակներից արձակված անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով վնասվել է նույն գյուղի տներից մեկի պատուհանը, հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։
Տան բնակիչը վնասվածք չի ստացել։ Կրակոցների պատճառով Տեղ գյուղի բնակիչներին այլ վնասներ չեն հասցվել։
«ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է օրենքով նախատեսված գործողություններ, ինչից հետո փաստաթղթերը կներկայացվեն Քննչական կոմիտե»,-նշված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն ապրիլի 6-7-ը հրաձգային զենքից կրակ են բացել Խոզնավարի, Արավուսի, Սոթքի հատվածում ՀՀ ԶՈւ դիրքերի ուղղությամբ։
Տեղ գյուղում ադրբեջանական կրակոցներից վնասվել է տներից մեկի պատուհանը
Տեղ գյուղում ադրբեջանական կրակոցներից վնասվել է տներից մեկի պատուհանը