Սիրիայում Իրանի հյուպատոսությունը վերսկսել է իր աշխատանքը

Հյուպատոսարանի վրա հարձակման ժամանակ տուժել են իրանա-սիրիական դիվանագիտական հարաբերություններին վերաբերող պատմական փաստաթղթերի մի մասը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի — Sputnik. Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժինը շաբաթ օրը վերսկսել է իր աշխատանքը` Իսրայելի ահաբեկչական հարձակման հետևանքով չորսօրյա դադարից հետո, հաղորդում է Mehr գործակալությունը:
Ավելի վաղ Սիրիայում Իրանի դեսպան Հոսեյն Աքբարին հայտարարել էր, որ Դամասկոսում գտնվող դեսպանատունը, որի հյուպատոսական բաժինն ամբողջությամբ ավերվել է իսրայելական ավիացիայի հրթիռային հարվածի հետևանքով, փորձում է վերսկսել հյուպատոսական ծառայությունների մատուցումը։
Ապրիլի 1-ին Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր Դամասկոսում Իրանի գլխավոր հյուպատոսության շենքի ուղղությամբ իսրայելական օդուժի ավիահարվածի մասին: Հյուպատոսության շենքում էր գտնվում նաև Արաբական Հանրապետությունում Իրանի դեսպան Հոսեյն Աքբարիի նստավայրը, նա չի տուժել:
Սիրիայի պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն` հյուպատոսության շենքը հարվածի հետևանքով ավերվել է։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, ԶՈՒ էլիտար ստորաբաժանումներ) հայտարարել է, որ զոհվել են ԻՀՊԿ յոթ սպաներ, այդ թվում` երկու բարձրաստիճան գեներալ- խորհրդականներ` Մոհամմադ Ռեզա Զահեդին, Սիրիայում և Լիբանանում ԻՀՊԿ «Քուդս» ուժերի հրամանատարը, ինչպես նաև նրա տեղակալ, բրիգադի գեներալ Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմին:
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ Իսրայելը բարձր գին կվճարի այդ հարձակման համար, իսկ տարածաշրջանում դիմադրության շարժումների առաջնորդները հայտարարել են, որ անհրաժեշտ է օգտագործել բոլոր հնարավոր ռեսուրսները Իսրայելի հետ դիմակայության հարցում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանն ու Գազայի հատվածում պաղեստինյան այլ զինված խմբավորումներին աջակցելու համար: