ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի — Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցը Չինաստան տեղի կունենա ապրիլի 8-9-ը, իր չինացի գործընկեր Վան Իի հետ նա կքննարկի երկու պետությունների փոխգործակցության հարցերը, ինչպես նաև միջազգային օրակարգը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ նախարարները կքննարկեն «երկկողմ համագործակցության, ինչպես նաև միջազգային ասպարեզում փոխգործակցության հարցերի լայն շրջանակ` շեշտը դնելով ՄԱԿ-ում, ԲՐԻԿՍ-ում, ՇՀԿ-ում, «Քսանի խմբում», ԱԽՏՀ-ում և այլ բազմակողմ մեխանիզմներում ու համաժողովներում համատեղ աշխատանքի վրա»:
Բացի այդ, նախատեսվում է նաև կարծիքների հանգամանալից փոխանակում մի շարք «թեժ թեմաների և տարածաշրջանային սյուժեների, այդ թվում` ուկրաինական ճգնաժամի և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի իրադրության շուրջ։