Հայտնի են Թբիլիսիում պայթյունի հետևանքով մահացածների անունները

Ներկա պահին աշխատանքներ են տարվում պայթյունի պատճառը պարզելու համար։ Տեղում շարունակում են աշխատել քրեական փորձագետները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Թբիլիսի հրաձգարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացածների անուններն արդեն հայտնի են։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Մահացածներից մեկը հենց ներքին գործերի նախարարության ծառայող էր։
Պայթյունը որոտացել է Թբիլիսիի զենքերի խանութի տարածքում գործող Battleground հրաձգարանում։
Նշվում է, որ 4 տուժածից երկուսը նույնպես ՆԳՆ աշխատակիցներ են, երրորդը՝ Battleground-ի աշխատակիցը։
Հետաքննությունն իրականացվում է էլեկտրական կամ ջերմաէներգիայի, գազի, նավթի կամ նավթամթերքի օբյեկտներում անվտանգության կանոնները խախտելու հոդվածով: Վրաստանի Քրեական օրենսգրքի համաձայն՝ այդ հանցանքը գործելու համար նախատեսվում է 6-10 տարվա ազատազրկում:
Ներկայում աշխատանքներ են տարվում պայթյունի պատճառները պարզելու ուղղությամբ։ Տեղում աշխատանքները շարունակում են քրեական փորձագետները։