Արվեստագետները զորամասերից մեկում շնորհավորել են կին զինծառայողներին

Արվեստագետները զորամասերից մեկում շնորհավորել են կին զինծառայողներին
Ռոբերտ Ամիրխանյանը, Էդուարդ Թոփչյանը և Նորայր Նազարյանը կին զինծառայողներին բարի ծառայություն են մաղթել ու վստահություն հայտնել՝ նրանք նպաստում են բանակի մարտունակության ամրապնդմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Հայտնի կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանը Մայրության և գեղեցկության տոնին ընդառաջ հյուրընկալվել են ՀՀ ՊՆ զորամասերից մեկում, հայտնում են ՊՆ-ից։
Այցը կայացել է բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված միջոցառումների շրջանակում։
Композитор Роберт Амирханян, худрук и дирижер Национального филармонического оркестра Армении Эдуард Топчян и директор оркестра Норайр Назарян посетили одну из воинских частей страны в преддверии Дня материнства и красоты
Արվեստագետները զորամասերից մեկում շնորհավորել են կին զինծառայողներին
«Արվեստագետները շնորհավորել են կին զինծառայողներին, մաղթել բարի ծառայություն և վստահություն հայտնել, որ կանայք զինված ուժերում իրենց ներկայությամբ դրական օրինակ և խթան են հանդիսանում մյուսների համար։ Հյուրերն ընդգծել են՝ նրանք նպաստում են բանակի մարտունակության ամրապնդմանը, առավել նվիրված և համախմբված ծառայության կազմակերպմանը»,- ասված է հաղորդագրությունում։
Հանդիպման ավարտին Ռոբերտ Ամիրխանյանը զինծառայողների համար կատարել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի օրհներգը՝ «Երազի իմ երկիր հայրենի»։ Նա նաև պարել է կին զինծառայողներից մեկի հետ։
Միջոցառման ընթացքում կանանց նաև պատվոգրեր են շնորհվել։