Տղամարդը քենուն և իրեն սպանելուց առաջ գրություն է թողել. Դիլիջանի դեպքի մանրամասները

Ըստ լրատվամիջոցի` կինն իմացել է իր քրոջ ու ամուսնու հարաբերությունների մասին և լքել է երկիրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում քենուն սպանած, այնուհետև ինքնասպանության գործած տղամարդն իր մահից առաջ երկտող է թողել։ Տեղեկությունը հայտնում է ArmLur.am–ը։
«Նա գրության մեջ հայտնել է, որ քենին քանդել է իր տունը, փաստի առաջ կանգնեցրել իրեն։ Իրավապահ համակարգում, ըստ նախնական քննության տվյալների, պարզվել է, որ տղամարդն այլ հարաբերությունների մեջ է եղել քենու հետ, ինչի մասին իմացել է կինը և լքել երկիրը»,– գրում է կայքը։
Հիշեցնենք` դեպքը տեղի է ունեցել ապրիլի 3-ին հեռախոսների և աքսեսուարների խանութում։ Ըստ shamshyan.com–ի` տղամարդը մտել է խանութ, որտեղ այդ պահին եղել է քենին, նրան մեղադրել իր ընտանիքը քանդելու մեջ, ապա իր մոտ եղած «Մակարով» ատրճանակով կրակել նրա գլխին և ինքնասպան է եղել։
Մահացած կինը 37-ամյա Մերի Ա.-ն է, իսկ նրան սպանած և ինքնասպան եղած տղամարդը` 33-ամյա Խաչիկ Ա.-ն։