«Սոյուզ ՄՍ-24» տիեզերանավի անձնակազմը վերադարձել է Երկիր։ Տիեզերանավի իջեցվող ապարատը վայրէջք է կատարել Ղազախստանում։
Ինչպես հայտնում է Ռոսկոսմոսը, առավոտյան ապարատն անջատվել է Միջազգային տիեզերակայանի ռուսական հատվածի «Ռասվետ» մոդուլից։ Երկիր են վերադարձել ռուս Օլեգ Նովիցկին, ամերիկացի Լորալ Օ'Հարան և բելառուսցի Մարինա Վասիլևսկայան, որը նախկինում աշխատել է որպես բորտուղեկցորդուհի-հրահանգիչ։
Սա Նովիցկու չորրորդ թռիչքն էր, Օ’Հարան և Վասիլևսկայան առաջին անգամ էին ուղեծրում։ Նովիցկին և Վասիլևսկայան տիեզերակայարանում անցկացրել են 12 օր, Օ'Հարիի թռիչքը տևել է 204 օր։
«Սոյուզ ՄՍ-24»-ը տիեզերքում է մնացել 204 օր։ Սա հինգերորդ տիեզերանավն է, որ ուղեծիր է դուրս եկել «Ռոսկոսմոսի» և ՆԱՍԱ-ի միջև խաչաձև թռիչքների մասին համաձայնագրով, ըստ որի` ռուսական տիեզերանավի անձնակազմի հետ Միջազգային տիեզերակայան է ուղևորվում մեկ ամերիկացի տիեզերագնաց, իսկ ամերիկյան տիեզերանավի անձնակազմի հետ` մեկ ռուս տիեզերագնաց։