ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կքննարկի Պաղեստինի՝ կազմակերպությանը միանալու հայցադիմումը

ՄԱԿ–ի ԱԽ նիստ
Պաղեստինը դիտորդի կարգավիճակ ունի համաշխարհային կազմակերպությունում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն ապրիլի 8–ին կքննարկի Պաղեստինի` կազմակերպության լիիրավ անդամ դառնալու հայցադիմումը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Պաղեստինն այժմ դիտորդի կարգավիճակ ունի ՄԱԿ-ում։
«Ժամը 10:00-ին նախագահությունը խորհրդակցություններ կանցկացնի, որպեսզի քննարկի Պաղեստինի` ՄԱԿ-ին անդամակցության վերաբերյալ դիմումի քննարկումը վերսկսելու և այն նոր անդամների ընդունման կոմիտեին փոխանցելու հետագա գործողությունները», - ասված է հաղորդագրությունում:
Ժամը 12:00-ին անվտանգության խորհրդի նախագահը փակ նիստ կանցկացնի պաղեստինյան նամակի ստացումը հաստատելու և կոմիտեին փոխանցելու համար:
Ավելի վաղ Պաղեստինը պաշտոնապես դիմել էր ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, որպեսզի քննարկի ՄԱԿ-ին անդամակցելու իր հայցադիմումը։ Նրա խնդրանքին աջակցել են Արաբական խումբը, Իսլամական համագործակցության կազմակերպությունը և Չմիացած երկրների շարժումը: