Իրավիճակը հանգիստ է. ԵՄ–ն պարեկություն է իրականացրել ՀՀ մի շարք բնակավայրերում

ԵՄ դիտորդներ
ԵՄ դիտորդական առաքելությունը պարեկության է դուրս եկել ադրբեջանական կրակոցներից հետո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն այսօր պարեկություն է իրականացրել Սոթքի, Վերին Շորժայի, Արավուսի և Մովսեսի տարածքներում։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը։
«Իրավիճակը կայուն է և հանգիստ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի մարզերի մի շարք ուղղություններում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից փոփոխական ինտենսիվությամբ կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը, գնահատելով իրադրությունը, հետագա սրմանը նպաստող գործողություններ չի արել, ինչից հետո իրադրությունը սահմանագծում հանդարտվել է: ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն Իշխանասարի ուղղությամբ դիտարկել են նաև ադրբեջանական զինուժի ավտոտեխնիկայի ակտիվ տեղաշարժ։
Մովսես գյուղում ադրբեջանական կրակոցների ժամանակ երեխան հրաշքով է փրկվել. համայնքի ղեկավար