Իրանում ձերբակալել են ԻՊ անդամների, որոնք ահաբեկչություններ էին ծրագրել Ուրազ-բայրամ տոնին

Ոստիկաններ
Ոստիկանությունը ձերբակալել է նաև 8 հանցակցի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի — Sputnik. Իրանում ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության երեք անդամի, որոնք ահաբեկչություններ էին ծրագրել ապրիլի 10-ին՝ Ուրազ-բայրամի տոնակատարության ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ISNA գործակալությունը՝ հղում անելով ոստիկանությանը։
Ըստ տեղեկությունների՝ նրանք ծրագրել էին պայթյուններ իրականացնել մահապարտ ահաբեկիչների օգնությամբ, սակայն բռնվել են Թեհրանից ոչ հեռու գտնվող Մահդաշտ քաղաքում: Ինչպես հայտնել է Իրանի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Մունթազեր օլ Մահդին, ձերբակալվածների թվում է ԻՊ-ի բարձրաստիճան անդամ Մոհամմադ Զաքերան:
Ոստիկանությունը ձերբակալել է նաև 8 հանցակցի։
Ուրազ-բայրամը մահմեդականների գլխավոր տոներից մեկն է, որը նշանավորում է Պահքի ավարտը։
*ԻՊ-ն Ռուսաստանում արգելված ահաբեկչական կազմակերպություն է:
Թուրքիայում 48 ԻՊ-ական է ձերբակալվել եկեղեցու վրա հարձակվածների հետ կապ ունենալու համար