Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի մի մասը փլուզվել է

Շինաշխատանքներ. արխիվային լուսանկար
Տարածքում սահմանազատման աշխատանքներ են իրականացվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի` հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Կամրջի երթևեկությունը դադարեցվել է»,– ասված է հաղորդագրությունում։
Ճանապարհների շահագործմամբ և շինարարությամբ զբաղվող ընկերության աշխատակիցներն իրականացնում են սահմանազատման աշխատանքներ։