Անահիտ Ավանեսյանը Covid 2019-ի քրեական գործով հարցաքննվել է որպես վկա. «Ժողովուրդ»

Անահիտ Ավանեսյան
Լրատվամիջոցի տեղեկություններով` ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի հարցաքննությունից հետո նախաքննական մարմինը փակուղի է մտել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե և հարցաքննվել։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Նախարարը հունվարի 15-ին հայտնել էր, որ Covid–19-ի գործով հրավիրվել է հարցաքննության։ Նա նշել էր, որ հստակ օրը չի հիշում. կա՛մ դեկտեմբերին է հարցաքննվել, կա՛մ նոյեմբերին։
«Ավանեսյանը հարցաքննվել է որպես վկա, ու վերջ»,– նշում է օրաթերթը։
Լրատվամիջոցի տեղեկություններով` ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի հարցաքննությունից հետո նախաքննական մարմինը փակուղի է մտել։
Ըստ ԶԼՄ–ի` առաջիկայում քրեական վարույթի նախաքննության ավարտ կհայտարարվի։
Հիշեցնենք` Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական գործ է հարուցել՝ կապված 2020-2021 թվականներին Covid-19 համաճարակի դեմ պայքարի ընթացքում կատարված չարաշահումների հետ։ Գործի շրջանակում կալանավորվել էին առողջապահության նախկին փոխնախարար, այժմ Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը (որը հետագայում ազատ արձակվեց) ինչպես նաև «Մեդլայն Կլինիկ» ԲԿ–ի տնօրեն Բաբկեն Շահումյանը։