Ադրբեջանական զինուժի կրակոցների հետևանքով Տավուշում մեքենա, գերեզմանաքար և տներ են վնասվել

Ադրբեջանի զինուժի կրակոցների հետևանքները
ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է օրենքով նախատեսված գործողություններ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Ադրբեջանական զինուժի անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով Տավուշի մարզում քաղաքացիական ենթակառուցվածքներ են վնասվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։
«Տավուշի մարզի Մովսես գյուղում վնասվել են տներ և գերեզմանաքար, իսկ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում՝ քաղաքացիական մեքենա»,– ասված է հաղորդագրությունում:
ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է օրենքով նախատեսված գործողություններ, ինչից հետո փաստաթղթերը կներկայացվեն ՀՀ քննչական կոմիտե:
1 / 2

Ադրբեջանական զինուժի կրակոցների հետևանքները

2 / 2

Ադրբեջանական զինուժի կրակոցների հետևանքները

Հիշեցնենք, որ ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի մարզերի մի շարք ուղղություններում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից փոփոխական ինտենսիվությամբ կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը, գնահատելով իրադրությունը, հետագա սրմանը նպաստող գործողություններ չի արել, ինչից հետո իրադրությունը սահմանագծում հանդարտվել է: ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն Իշխանասարի ուղղությամբ դիտարկել են նաև ադրբեջանական զինուժի ավտոտեխնիկայի ակտիվ տեղաշարժ։
Ադրբեջանին կոչ ենք անում դադարեցնել իրադրության սրմանը հասնելու գործողությունները. ՀՀ ԱԳՆ