Կրակոցներից մոտ 4 տուն է վնասվել, տներից մեկի պատուհանի տակ երեխա է քնած եղել․Փոլադյան

Sputnik
«Տավուշի մարզի Մովսես գյուղում ադրբեջանական կրակոցների ժամանակ տներից մեկում քնած երեխան հրաշքով է փրկվել»,-Sputnik Արմենիային հայտնել է Մովսես գյուղի վարչական ղեկավար Արմեն Փոլադյանը։
«Փամփուշտներից մոտ 4 տուն է վնասվել, այդ տներից մեկի պատուհանի տակ երեխա է քնած եղել, պատուհանի ապակին կոտրվել է։ Կրակոցից 2 գերեզմանաքար է կոտրվել։ Բարեբախտաբար, տուժածներ չկան»,-մանրամասնել է Փոլադյանը։
Նրա խոսքով` այս պահի դրությամբ իրավիճակը հանդարտ է, կրակոցներ չկան։