Եվրոպական միությունը 4 տարվա կտրվածքով Հայաստանի զարգացման համար 270 միլիոն եվրո գումար կտրամադրի, Բրյուսելում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ամերիկայի միացյալ նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ երեկվա հանդիպմանը նախորդած ճեպազրույցում հայտարարեց Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։
Նրա խոսքով` Եվրամիությունը պատրաստ է օգնել Հայաստանին զարգացման ծրագիր մշակելու հարցում, և այդ միջոցները կհատկացվեն բիզնեսին աջակցելու, նորարարությունների զարգացման և արտաքին շուկաներ դուրս գալու համար։
Միացյալ նահանգների պետքարտուղար Բլինքենն էլ իր հերթին Վաշինգտոնի անունից ավելի քան 65 միլիոն դոլարի օգնություն խոստացավ։ Ըստ Բլինքենի` Միացյալ Նահանգները մտադիր է ներդրումներ կատարել Հայաստանի պետական կառավարման ու տնտեսության ոլորտներում։
Քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցի կարծիքով` մոտ 350 միլիոն դոլար այն գումարը չէ, որը կարող է սպասարկել Հայաստանի ռազմավարական կոմնորոշման փոփոխությունը։
«Բրյուսելյան գագաթաժողովի գինը ՌԴ-ի հետ հարաբերությունների վատացումն էր և Ադրբեջանին արվող միակողմանի զիջումները»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը։