Ուկրաինայի ԶՈւ–ն հարված է հասցրել Խերսոնի մարզին. վիրավորներ կան

Խերսոն
ԱԹՍ–ների ակտիվություն է նկատվում Դնեպրի երկայնքով 15–կիլոմետրանոց գոտու ամբողջ հատվածում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Խերսոնի մարզի Վելիկա Լեպետիխա գյուղի վրա ԱԹՍ–ների հարձակումից հետո 5 մարդ բեկորային վնասվածք է ստացել: Այս մասին Telegram-ում հայտնել է տարածաշրջանի կառավարության ղեկավար Անդրեյ Ալեքսեենկոն։
«Այսօր ուկրաինացի նացիստների հարվածի տակ են հայտնվել Վելիկա Լեպետիխա շրջկենտրոնի խաղաղ մեքենաներն ու քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները։ ԱԹՍ–ների հարձակումներից բեկորային վնասվածքներ են ստացել գյուղի 5 բնակիչ, նրանցից երկուսի վիճակը ծանր է»,- գրել է նա։
Ալեքսեենկոյի խոսքով՝ թռչող սարքերի ակտիվություն է նկատվում Դնեպրի երկայնքով անցնող 15– կիլոմետրանոց գոտում։