Թուրքիայում 8 մարդ է ձերբակալվել իսրայելական հետախուզության հետ կապ ունենալու կասկածանքով

Ոստիկանություն
Ձերբակալվածներից երկուսը կալանավորվել են, վեցի նկատմամբ դատական վերահսկողության որոշում է կայացվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Թուրքիայի իրավապահները 8 մարդու են ձերբակալել իսրայելական հետախուզության հետ կապեր ունենալու կասկածանքով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան։
Կասկածներ կան, որ այդ անձինք տեկություններ են հավաքել իսրայելական հետախուզության ուշադրության կենտրոնում հայտնված մասնավոր անձանց և ընկերությունների մասին և այդ տեղեկությունները փոխանցել իսրայելական հատուկ ծառայության ներկայացուցիչներին։
Երլիկայայի խոսքով` կասկածյալներից երկուսը կալանավորվել են, վեցի նկատմամբ դատական վերահսկողության որոշում է կայացվել:
Իսրայելում պնդում են` իրանական հնարավոր հարձակման մասին հետախուզական տվյալներ ունեն. ԶԼՄ