Ծնկած վիճակից կկանգնենք. կայացավ Արշակ Կարապետյանի կուսակցության համագումարը

Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի ստեղծած «Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարը
Պաշտպանական գերատեսչության նախկին ղեկավարը նշեց, որ Հայաստանը բանակցությունները պետք է վարի միայն երրորդ երկրի երաշխիքի ներքո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Երևանում կայացավ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի ստեղծած «Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարը։ Կարապետյանն անձամբ ներկաներին դիմեց առցանց, քանի որ արտերկրում է գտնվում։
Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի ստեղծած «Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարը
Իր ելույթում պաշտպանական գերատեսչության նախկին ղեկավարը, որը վերջերս է որոշել ակտիվ քաղաքական գործունեություն ծավալել, գործող կառավարությանը մեղադրեց ապաշնորհության մեջ, ինչը երկիրը մոտեցրել է անվերադարձության կետին։ Այդ գործընթացը պետք է կանգնեցնել, այլապես անխուսափելի են նոր կորուստները, զրկանքներն ու տեղահանությունները։
«Մենք ստեղծելու ենք ամուր պետություն, ունենալու ենք երկրի նախագահ, որին ընտրելու է ժողովուրդը։ Ծնկած վիճակից կկանգնենք։ Շատերը հարցնում են, թե ինչպես կարող է Կարապետյան Արշակը դրսից որևէ բան փոխել, բայց Կարապետյան Արշակը ոչինչ չի փոխելու, դուք եք փոխելու և այդտեղ նստածներդ»,– ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարարը` դիմելով համագումարի մասնակիցներին։
Учредительный съезд партии Аршака Карапетяна "Всеармянский фронт" (5 апреля 2024). Еревaн
Նա վստահեցրեց` Հայաստանը բանակցությունները պետք է սկսի միայն երրորդ երկրի երաշխիքի ներքո։ Կարապետյանը շեշտեց` դա կարող է լինել Ռուսաստանը, արտաքին քաղաքականության մեջ էլ առաջին հերթին անհրաժեշտ է վերականգնել հարաբերություններն այդ երկրի հետ։
Հիշեցնենք, որ կուսակցություն ստեղծելու մասին Արշակ Կարապետյանը հայտարարել է մարտի 6-ին։ Մինչ այդ գործում էր «Համահայկական ճակատ» հասարակական շարժումը։