Տեսակամուրջ. «ԵԱՏՄ տեխնիկական կարգավորման առանձնահատկությունները»

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման հարցերով նոր նախարար Վալենտին Տատարիցկի ասուլիսը կկայանա ապրիլի 8-ին, ժամը 14.00–ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնի միացմամբ։
Sputnik
Ինչի՞ համար են ԵԱՏՄ երկրներում անհրաժեշտ ավտոմեքենաների էլեկտրոնային անձնագրերը։ Ի՞նչ փոփոխություններ են սպասվում էլեկտրոնային առևտրի ոլորտում։ Սննդային հավելումների և բուրավետիչների անվտանգության տեխնիկական կանոնակարգերի ի՞նչ փոփոխություններ են ուժի մեջ մտել: Ինչպե՞ս է լուծվում խաղալիքների անվտանգության հարցը: Ի՞նչ փուլում է դեղերի միասնական գրանցման ներդրումը և ԵԱՏՄ երկրների դեղագրքերի ներդաշնակեցումը:
Այս և այլ հարցերին ապրիլի 8-ին, ժամը 14.00–ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնի միացմամբ, Sputnik միջազգային լրատվական գործակալության Մինսկ–Երևան-Աստանա-Բիշքեկ տեսակամրջի ժամանակ կպատասխանի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման հարցերով նոր նախարար Վալենտին Տատարիցկին։
Ասուլիսը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։