Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել. նրա ոտքերն ամպուտացրել են

«Մուրացան» հոսպիտալ
Զիծառայողը տեղափոխվել է «Մուրացան» զինվորական հոսպիտալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. ՀՀ Տավուշի մարզում` Իջևանի մարտական դիրքերում, ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան։
Զինծառայողը տեղափոխվել է Իջևանի ԲԿ, որտեղ էլ վիրահատվել է։
«Սստորին վերջույթներն են վնասվել։ Երկու ոտքերն ամպուտացվել են», – ասացին Իջևանի ԲԿ-ից։
Զինծառայողը տեղափոխվել է Երևան`«Մուրացան» զինվորական հոսպիտալ։
Դեպքի մասին մանրամասներ իմանալու համար դեռ չի հաջողվում կապ հաստատել ՊՆ–ի լրատվական ծառայության հետ։