ՌԴ պատգամավորների պատվիրակությունը մայիսին կայցելի Երևան

Պեդումա
Սենատոր Վլադիմիր Ջաբարովի խոսքով՝ պատգամավորները կարող են դրական դեր խաղալ հայ–ռուսական հարաբերություններում լարվածությունը վերացնելու գործում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավորների պատվիրակությունը մայիսին Երևան կայցելի, Sputnik Արմենիա հարթակում տեսակամրջի ժամանակ տեղեկությունը հայտնեց սենատոր, միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Վլադիմիր Ջաբարովը։
Նրա խոսքով` երկու երկրների հարաբերություններում առկա որոշ դժվարությունների ֆոնին խորհրդարանների միջև աշխատանքը հիմնականում կառուցողական է ընթանում։
«Մենք նորմալ շփումներ ունենք հայ պատգամավորների հետ։ Մայիսին գնում ենք Հայաստան։ Համագործակցելու ցանկություն կա, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներն էլ չեն հրաժարվում այցերից։ Ինձ թվում է, որ խորհրդարանականները կարող են դրական դեր խաղալ հարաբերությունների բարելավման գործում»,- ասաց նա:
Քաղաքական գործիչը խոստովանեց, որ կան և կարող են լինել փոխադարձ պահանջներ և դժգոհություններ, բայց այդ ամենը կարելի է լուծել։
Պաշտոնական պահանջ չի եղել. Կոստանյանը` ԵԱՏՄ–ի հետ հարաբերությունները վերանայելու մասին