McDonald's-ը գնում է իր ֆրանշիզայի ռեստորանները Իսրայելում

Գործարքը կավարտվի առաջիկա ամիսներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի - Sputnik. McDonald's արագ սննդի ցանցը Alonyal Limited-ից գնում է իր ֆրանշիզայի ավելի քան 200 ռեստորան Իսրայելում: Այս մասին հայտնում է ամերիկյան ընկերությունն տարածված հաղորդագրությունում։
Alanya ընկերությանը, որը ղեկավարում է Իսրայելում McDonald's ռեստորանները, պատկանում է 225 ռեստորան։ Այնտեղ աշխատում է ավելի քան հինգ հազար աշխատակից։
Գործարքի ավարտը, ամենայն հավանակությամբ, կլինի առաջիկա ամիսներին` անհրաժեշտ պայմանների կատարման դեպքում։ Ընդ որում` գործարքի գումարը հաղորդագրության մեջ չի նշվում:
McDonald's ընկերությունը հիմնադրվել է 1940 թվականին Դիկ և ՄԱԿ Մակդոնալդ եղբայրների կողմից։ Առաջին ռեստորանը բացվել է Սան Բերնարդինոյում (Կալիֆորնիա ԱՄՆ):