ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Վնասվածք ստացած պայմանագրային զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արա Թորոսյանը։
«Պայմանագրային զինծառայողը վնասվածք է ստացել ոչ մարտական, նախնական տվյալներով ծառայողական պարտականությունների կատարման հետ առնչություն չունեցող պայմաններում»,– ասել է նա։
Արամ Թորոսյանը հայտնել է, որ զինծառայողը գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ Տավուշի մարզում` Իջևանի մարտական դիրքերում, ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել։
Իջևանի ԲԿ–ից հայտնել էին, որ նրան վիրահատել են ու ոտքերն ամպուտացրել։