ՀՀ–ն ու Ղազախստանը պատրաստվում են մի շարք պայմանագրեր ու հուշագրեր ստորագրել

Ղազախստանի և Հայաստանի դրշոներ
Համաժողովի ընթացքում կքննարկվեն Հայաստանի և Ղազախստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների, զբոսաշրջության և լոգիստիկայի զարգացմանը վերաբերող հարցեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Ապրիլի 9-ին Երևանում հայ-ղազախական գործարար համաժողով կկայանա։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
«Համաժողովին կմասնակցեն և ողջույնի խոսքով հանդես կգան Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրացիայի նախարար Արման Շաքքալիևը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Համաժողովի ընթացքում կքննարկվեն Հայաստանի և Ղազախստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների, զբոսաշրջության և լոգիստիկայի զարգացմանը վերաբերող հարցեր։
Երկու երկրների գործարարների միջև տեղի կունենան B2B ձևաչափով հանդիպումներ, կստորագրվեն մի շարք պայմանագրեր և հուշագրեր։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հայ-ղազախական հարաբերությունների զարգացման համար Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմար Տոկաևը պաշտոնական այցով կժամանի Հայաստան և կմասնակցի համաժողովին։