ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 2 անգամ. ՌԴ–ն նախկինի պես առաջատար է

Դրամներ ԵԱՏՄ դրոշների ֆոնին
Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի առաջատար առևտրային գործընկերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. ՀՀ արտաքին ապրանքաշրջանառության ծավալն այս տարվա երկու ամիսներին (հունվար-փետրվար) աճել է 2 անգամ՝ կազմելով 5,3 մլրդ դոլար։Տեղեկությունըհայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։
Հայաստանից արտահանումն այս ընթացքում աճել է 2,6 անգամ՝ կազմելով 2,6 մլրդ դոլար, իսկ ներմուծումն աճել է73,2 տոկոսով՝հասնելով12,77 մլրդդոլարի։
ՀՀ ամենամեծ արտաքին առևտրային գործընկերներն են Ռուսաստանը (2,1 մլրդդոլար՝ 2,2 անգամաճով), ԱՄԷ-ն (1,2 մլրդդոլար, աճը գրեթե7 անգամ) և Չինաստանը(491,7 մլն դոլար, աճը՝84,5%):
Առաջատարների հնգյակում են նաև ԵՄ երկրները (322,8 մլն դոլար` 2024 թ. երկու ամսում 2023 թ. նույն ժամանակահատվածի համեմատ ունենալով 19% անկում) և Իրանը (88, 2 մլն դոլար` ունենալով 15,7% անկում):
Եվրամիության երկրների շարքում առևտրային գործընկերների առաջին հնգյակում են Գերմանիա՝ 66,7 մլն դոլար (35,4% անկում) Իտալիա ՝ 59,4 մլն դոլար (12,8% աճ) Բելգիա` 36,8 մլն դոլար (2,3 անգամ աճ), Նիդեռլանդներ՝20,1 մլն դոլար(74,2% անկում), Ֆրանսիա`15,8 մլն դոլար(31,7% անկում)։
Հայաստանից արտահանվող ապրանքներից առաջին հորիզոնականում են թանկարժեք քարերն ու մետաղները (նաև դրանց արտադրատեսակները), մեքենաները, սարքավորումները, լեռնահումքային նյութերը, տեքստիլ արտադրանք, ոչ թանկարժեք մետաղները, բուսական ծագման արտադրանքը: